Ցանկանում ենք անպայման զգուշացնել, որ ալկոհոլի չափից ավելի օգտագործումը վնաս է առողջությանը:
- Համեմատած այլ ալկոհոլային խմիչքների հետ՝ օղին համարվում է ամենամաքուրն աշխարհում, քանի որ դրանում ամենաքիչն են ֆյուզելային յուղերը:
- «Московская Особая» ֆիրմային շիշը արտոնագիր է ստացել 1894 թվականին:
- Մեկ լիտր օղին կշռում է 953 գրամ:
- Պաշտպանության պետական կոմիտեի № 56200 հրամանագիրը՝ հանրահայտ «առաջնագծային 100 գրամ»-ի մասին, ընդունվել է 1941 թվականի օգոստոսի 22-ին:
- Օգտագործելուց առաջ օղին պետք է անպայման սառեցնել մինչև 8-10 աստիճան: Ավելի սառը օղին թաքցնում է խմիչքի համը, դրա համար երբեմն սրճարաններում մատուցում են չափազանց սառը օղի, եթե այն ցածրորակ է:
- Օղու նախատիպը (ակվավիտա) բերվել է Ռուսաստան 1429 թվականին, իտալացիների կողմից:
- Եկատերինա Երկրորդի ժամանակներում օղին համարվել է ամենաէլիտար խմիչքն աշխարհում:
- Մինչև 1885 թվականը օղին վաճառվում էր միայն դույլերով (12,3լ):
- Սխալվում են նրանք, ովքեր ասում են, որ օղին չի փչանում: Օղու պահպանման ժամկետը կազմում է 12 ամիս:
- 1865 թվականի հունվարի 31-ին Մենդելեևը պաշտպանել է դոկտորական թեզ «Սպիրտը ջրի հետ միացնելու մասին» թեմայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը