Տղամարդը ջարդուփշուր է որդու BMW-ն, որպեսզի թույլ չտա նրան հարբած վիճակում մեքենա վարել։ Միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Իսպանիայում, հայտնում է periodismodelmotor.com-ը։
Նշվում է, որ 32-ամյա երիտասարդը ցանկացել է մեքենա վարել ոչ սթափ վիճակում։ Սակայն հայրը փորձել է խլել մեքենայի բանալիները։ Երբ դա չի ստացվել, նա վերցրել է մետաղյա գործիքը և ջարդել ապակիները, ինչպես նաև վնասել թափքը և ծակել BMW-ի անիվները։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին տղամարդիկ պատմել են վիճաբանության մասին։ Հրատարակության տվյալներով՝ որդու մեքենան ջարդած հայրը տուգանվել է վանդալիզմի համար։