Թաց գլխով քնելը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, զգուշացրել է մաշկաբան-տրիկոլոգ Յուլիա Գալիամովան։ Նա խոսել է նման քնի հետեւանքների մասին News.ru-ին տված հարցազրույցում։
Գալիամովայի խոսքով՝ եթե երեկոյան չչորացնես մազերը և գնաս քնելու, բարձի խոնավությունը կհանգեցնի հիպոթերմայի։ «Կլինի թաց բարձի երես, թաց բարձ, կլինի հիպոթերմիա՝ ընդհուպ մինչև նևրիտ, միջին ականջի բորբոքում, մրսածություն։ Հատկապես ձմռանը»,- ասել է մաշկաբանը։ Որքան երկար են մազերը, շարունակել է նա, այնքան ավելի մեծ է հիպոթերմային ռիսկը:
Այնուամենայնիվ, նա նշել է, որ կարճ մազերով մարդիկ քնելուց առաջ մազերը ֆենով չորացնելու կարիք չունեն։