Ուելսի ծովափնյա քաղաքի բնակիչները վախենում են տարածք ներխուժած առնետներից, գրում է Daily Star-ը։ Ըստ մարդկանց՝ կրծողները իբր կատվի չափ են։
Ի պատասխան աճող մտահոգության՝ քաղաքապետարանը մարդկանց խորհուրդ է տվել չկերակրել թռչուններին։ Բացի այդ, հատուկ պատրաստված աշխատակիցներ են ուղարկվել՝ հետազոտելու այն տեղը, որտեղ ենթադրաբար առնետները բնադրել են։
«Երեկո, մթնշաղ, վաղ առավոտ, առնետներ ամենուր, ցանկացած ժամանակ»,- դժգոհում են մարդիկ։
Տեղական սրճարանի մենեջեր Մայքլ Լինդսին վերջին 30 տարում առնետների նման ներխուժում չի տեսել։ Տղամարդը դժգոհում է, որ ոչ ոք քայլեր չի ձեռնարկում առնետների դեմ։
«Մենք տեղյակ ենք կրծողների հետ կապված խնդիրների և դրանց թունավորման համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտության մասին և աշխատում ենք այս խնդրի լուծման ուղղությամբ»,- մեկնաբանել են վարչակազմից։