Չեխիայում հայտնել են, որ երկրի արևմուտքում գտնվող Կրաբչիցե գյուղի ախոռից գողացվել է մաքրացեղ անգլիական հովատակ. Զազու անունով կենդանին պատկանում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։ Այս մասին հայտնում է Idnes չեխական հրատարակությունը։
Կենդանու արժեքը մոտ 18 000 դոլար է (1,36 մլն ռուբլի): Չեխիայի իրավապահների տվյալներով՝ գողությունը տեղի է ունեցել մարտի 4-ի գիշերը։ Ներխուժողին հաջողվել է դռնից կարաբինով հեռացնել շղթան և տանել Զազուին։ Չեխիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ինտենսիվ որոնում է ձի գողացողին:
Աղբյուրը մանրամասնում է, որ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո, Զազուն ու Չեխիայում գտնվող մի քանի այլ ձիեր ընդգրկվել են Կադիրովի սառեցված ունեցվածքի ցանկում։ Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մեկ ամիս առաջ երկու ռուսալեզու տղամարդ փորձել են հովատակին չեխական ախոռից Լեհաստան տեղափոխել, սակայն հաստատության տերը նրանց թույլ չի տվել դա անել։ Կենդանին գնվել է 2012 թվականին, արժանացել բազմաթիվ մրցավազքի մրցանակների: