ԽՈՅ
Շատ ուշադիր եւ զգոն եղեք սիրելիի հետ զրուցելիս։ Դուք կարող եք թուլանալ եւ բացահայտել այն գաղտնիքը, որը չպետք է իմանա։ Դրա ժամանակը չէ, հետեւեք ձեր խոսքերին եւ սթափ եղեք։
ՑՈՒԼ
Ուշադրություն դարձրեք այն մարդուն, որը վաղուց սիրահարված է ձեզ։ Միգուցե պետք է թույլ տալ, որ նա ոչ միայն իր ժպիտով, այլեւ համարձակ քայլերով հմայի ձեզ։ Եթե կարծում եք, որ իսկապես արժանի է ձեր սիրուն, ուրեմն այսօր հնարավորություն տվեք։ Միգուցե մարտի 21-ը ձեր սիրո սկիզբը լինի։
ԵՐԿՎՈՐՅԱԿ
Այսօր սիրելի էակի համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ցանկանում իրեն ակնարկել՝ այս կամ այն քայլով։ Փորձեք անել հնարավորը, որ ձեր խորհրդավորությունը լինի չափավոր եւ չվախեցնի դիմացինին։
ԽԵՑԳԵՏԻՆ
Այսօր աստղերի եւ մոլորակների դասավորությունը ամենանպատակահարմարն է հաջողություններ գրանցելու համար։ Կարելի է օրն անցկացնել հաճելի եւ բանիմաց մարդկանց շրջապատում, որպեսզի հենց դուք լինեք երեկոյի «դեմքը»։
ԱՌՅՈՒԾ
Այսօր սիրելի անձնավորությունը ակտիվորեն քննադատելու է ձեր ամեն խոսքը։ Իհարկե, սա այնքան էլ հաճելի չի լինի ձեզ համար։ Սակայն նրա քննադատության մեջ միգուցե ճշմարտության հատիկ լինի, որը հարկավոր է հաշվի առնել։
ԿՈՒՅՍ
Այսօր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ինչո՞ւ եք շարունակում այդքան մտերմիկ շփվել իր հետ։ Նա հավատացած է, որ իր մեջ ոչ մի յուրահատկություն չկա, եւ ինքը նման մեծ ուշադրության եւ սիրո արժանի չէ։ Փորձեք հանգստացնել ձեր սիրելիին։
ԿՇԵՌՔ
Ձեր սիրելի անձնավորությունը երկար բացատրելու է, թե իրականում ինչ է ցանկանում ձեզնից՝ չնայած դուք վաղուց էիք գլխի ընկել։ Բայց փորձեք ժամանակից շուտ չցուցադրել այն սերն ու ջերմությունը, որ ունեք։ Արտահայտվելու հնարավորություն տվեք նրա՛ն։
ԿԱՐԻՃ
Այսօր ձեր սիրելի էակը շատ դժվարությամբ գլխի կնկնի, թե իրականում ինչ եք ցանկանում եւ ինչ են նշանակում ձեր արարքները, որոշումներն ու գործողությունները։ Սակայն իրականում չպետք է ամեն ինչ իմանա։ Կարեւորը արդյունքն է, որը երկուսիդ էլ գոհացնելու է։
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Այսօր սիրելի անձնավորությունը կփորձի անել հնարավոր ամեն ինչ՝ ձեզ հետ վիճելու համար։ Նա ուշադրություն կդարձնի ամեն մանրուքի, որպեսզի խզի հարաբերությունները։ Դե ինչ, կարող եք սկսել խաղը՝ թելադրելով ձեր կանոնները։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Այսօր «սիրում եմ» բառը յուրօրինակ, խորհրդավոր նշանակություն կստանա ձեզ համար։ Դուք այն կկրկնեք մի քանի անգամ, սակայն համարձակություն չեք ունենա ասել նրան։ Սակայն, եթե դուք ամեն դեպքում կդիմեք այդ քայլին, կյանքը նոր գույներ կստանա։
ՋՐՀՈՍ
Նա ձեր աջակցության եւ օգնության կարիքը կզգա։ Ձեր սիրելիին գովասանքի եւ ջերմ խոսքեր ասեք, փորձեք անել հնարավոր ամեն ինչ՝ նրան երջանկացնելու եւ ժպիտ պարգեւելու համար։ Ձեր ընտրյալը սիրո պակաս է զգում։
ՁՈՒԿ
Այսօր սիրելի էակը չի ցանկանա հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեք դուք եւ ինչու եք նման որոշումներ իրականացնում։ Նա կփորձի համոզել, փոխել ձեր միտքը։ Իհարկե, սիրելիի փաստարկները կարելի է լսել, սակայն նրա խորհրդին հետեւելուց առաջ երկար մտորել է պետք։