Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը հրապարակել է աղջիկների հետ լուսանկար՝ շնորհավորելով կանանց և աղջիկների մարտի 8-ը:
«Շնորհավոր սիրելի կանայք, մայրեր, քույրեր: Լիքը սեր եմ մաղթում բոլորիս: Խնդրում եմ ինձ մի tag-եք այնպիսի post-երի վրա, որտեղ ասվում է «կանանց տոնը 1 օր չէ, այլ տարին 365 օր»: Նախ արդարության համար ֆիքսենք, որ կանանց և աղջիկների տոն գոնե կա, իսկ տղամարդկանց կամ հայրերի օր մեզ մոտ չկա: Ես սրտանց ուզում եմ, որ հատուկ օրեր չլինեն իրար հարգելու, սիրո խոսքեր ասելու համար, բայց եթե 365 օր տոն լինի, դա չի լինի յուրահատուկ, այլ կլինի սովորական: Դրա համար կա ծնունդ, մարտի 8, որպեսզի մենք մեզ «special» զգանք և ապրենք յուրահատուկ զգացողություններ, օրը լցվի գեղեցկությամբ, ծաղիկներով, սիրով»,- գրել է նա: