Բրիտանացի բժիշկները թվել են գլխուղեղի կաթվածի մասին հուշող առաջին ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս խնդրից մեկ շաբաթ առաջ։ Մասնագետների խոսքով՝ դրանցից մի քանիսը կարող են նախազգուշացնել գլխուղեղի կաթվածի բարձր հավանականության մասին՝ օգնելով կանխել այն, գրում է Ferra-ն։
Ինչպես նշել են բժիշկները, կաթված տարածների գրեթե 50 տոկոսը խնդրից մեկ շաբաթ առաջ արդեն իսկ սաստիկ գլխացավեր են ունենում, մինչդեռ միայն 43 տոկոսի մոտ է կաթվածից առաջ նկատվում վերջույթների թմրածություն։
Ըստ մասնագետների, գոյություն ունեն հիվանդություններ, որոնք բարձրացնում են միկրոկաթվածի հավանականությունը։ Դրանց շարքին են դասվում շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումն ու արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը։ Բացի այդ, առողջության վրա բացասաբար կարող են ազդել նաև վնասակար սովորությունները, այդ թվում՝ ծխախոտի գործածությունը, յուղոտ մթերքի նկատմամբ սերն ու ալկոհոլի չարաշահումը։
Ռիսկային այս գործոնների առկայության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել, իսկ վերոնշյալ ախտանշանները նկատելու դեպքում՝ անհապաղ դիմել մասնագետին։