Քորթնի Քարդաշյանի եւ Սքոթ Դիսիկի ութամյա որդին՝ Ռեյնը, որոշել է հետեւել իր աստղային մոր օրինակին եւ փոխել իր կերպարը։ Տղան նույնպես շիկահեր է դարձել։
39-ամյա Սքոթ Դիսիկն Instagram-ի իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է իր ութամյա որդու նոր կերպարով լուսանկարները։ Կադրերից մեկում պատանին ցուցադրել է իր հիանալի հարդարված շիկահեր մազերը։ Ձեռքին ֆուտբոլի գնդակ է։
Բնական թխահեր Ռեյնը Քորթնիի եւ Սքոթի կրտսեր երեխան է։ 2015 թվականին բաժանված զույգն ունի նաեւ որդի՝ Մեյսոնը եւ դուստր՝ Պենելոպան։