Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին դիմել է պլաստիկ վիրաբույժներին։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում Գոհարը լուսանկարներ է հրապարակել հիվանդանոցից, որոց կից գրել է․ «Շատերն են գրում, թե ինչ է պատահել։ Ես վչռեցի դիմել կրծքերի փոքրացման վիրահատության։ Ես արդեն տանն եմ։ Կարեւորը շուտ վերականգնվելն է»։
Ամենայն հավանականությամբ, Գոհարն այս քայլին է դիմել, որպեսզի նրա բարեմասնությունները ներդաշնակ լինեն նոր կազմվածքի հետ։ Գոհարի համար սա մարմնի այս հատվածի առաջին վիրահատությունը չէ։ Նշենք, որ, նախկին վիրաբուժական միջամտությունները ներառում են որովայնի, կողքերի եւ ձեռքերի լիպոսակցիա եւ թուլացած մաշկի հեռացում, որը ձեւավորվել է քաշի կտրուկ կորստից հետո: