Գիտեք, թե ինչպես է կոչվել Վաղարշապատն հնում..
Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց պատմության», մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքը անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ
-Արտիմեդ
Բնակավայրի Արտիմեդ անվանումը, հավանաբար, պայմանավորված է եղել այնտեղ գտնվող Արտեմիդ՝ Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարով[3]։ Այդ ենթադրության օգտին են խոսում 1950-ական թվականներին Մայր և Սուրբ Հռիփսիմե տաճարների պեղումների ժամանակ նրանց հիմքերից հայտնաբերված հեթանոսական տաճարների բեկորները:
-Վարդգեսավան
Վարդգես Մանուկը բաժանվելով Տուհաց գավառից, Քասախ գետով գալիս նստում է Շրեշ բլրի և Քասախ գետի մոտ՝ Արտիմեդ քաղաքում Երվանդ արքային խնամախոսելու, որտեղ իր անվամբ հիմնում է Վարդգեսավանը:
–Վաղարշապատ
117-140թթ Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը, Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ
-Կայնեպոլիս
163-193 թթ հռոմեացիք Վաղարշապատը նույնիսկ մայրաքաղաք են հռչակում գրաված և ավերած Արտաշատի փոխարեն և անվանում Կայնեպոլիս , այսինքն’ Նոր քաղաք:
–Էջմիածին-Վաղարշապատ
1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ։
Խաժակ Սիրեկանյանի էջից