Ջարեդ Լետոն եւ Թոմ Հենքսը ճանաչվել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակաբաշխության վատագույն դերասաններ
Advertisement 1000 x 90

Ջարեդ Լետոն եւ Թոմ Հենքսը ճանաչվել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակաբաշխության վատագույն դերասաններ

Հայտնի են դարձել «Ոսկե ազնվամորու» հակամրցանակաբաշխության արդյունքները, որն ավանդաբար տեղի է ունենում «Օսկար»-ի նախօրեին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

«Վատագույն դերասան» եւ «Վատագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգերում հաղթել են Ջարեդ Լետոն՝ «Մորբիս» ֆիլմում դերի համար, իսկ Թոմ Հենքսը «Էլվիսում» դերակատարման համար: Վերջինս արժանացել է նաեւ «Վատագույն էկրանային դուետ» անվանակարգում՝ «Թոմ Հենքսը եւ նրա լատեքսային դեմքը «Էլվիսում» ձեւակերպմամբ։

Կանանց անվանակարգերում անսպասելի ռոտացիա է եղել։ Անչափահաս դերասանուհի Ռայան Կիրա Արմսթրոնգի առաջադրման հետ կապված սկանդալի պատճառով Սթիվեն Քինգի «Բոցավառվող հայացք» վեպի նոր կինոադապտացիայի համար դերակատարման համար արարողության կազմակերպիչները հակամրցանակը հանձնեցին իրենց։ Իսկ «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի» անվանակարգում Ադրիա Արյոնան հակամրցանակին է արժանացել «Մորբիուսում» դերակատարման համար։

news.am