
Sonya Avagyan ապրանքանիշը դիզայների՝ իր պատմական հայրենիքի հանդեպ ունեցած սիրո արդյունք է։ Առաջին հավաքածուներից մեկը նվիրված էր վարդագույն տուֆին, որը նրա հայրենի Երեւանի այցեքարտն է։ Այս քաղաքում աղջիկը ծնվել է եւ անցկացրել իր կյանքի մեծ մասը։ Եղել է համագործակցություն հայտնի գեղագիր Ռուբեն Մալայանի հետ։ Դիզայներական իրերը՝ պատրաստված ջինսից եւ բամբակից, զարդարված էին հայկական տառերով՝ գեղարվեստական շրջադարձով։
