Թոմ Քրուզը չի ներկայացել «Օսկարի» մրցանակաբաշխությանը, որպեսզի խուսափի իր նախկին կնոջ՝ Նիկոլ Քիդմանի հետ հանդիպումից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ինսայդերներին։ Միաժամանակ, նրա մասնակցությամբ ֆիլմը՝ Դեն Քվանի և Դանիել Շայներտի «Ամեն ինչ, ամենուր, բոլորը միանգամից» ֆանտաստիկ սև կատակերգությունը արժանացել է մրցանակի։
«Օսկարի» մրցանակաբաշխությանը Նիկոլ Քիդմանը ներկայացել է ամուսնու՝ Քիթ Ուրբանի ուղեկցությամբ։
«Թոմը այնտեղ չէր, քանի որ Նիկոլն էր այնտեղ, և նա ցանկանում էր խուսափել անհարմար հանդիպումից»,- ասել է աղբյուրը։ Այլ աղբյուրներ ավելի վաղ պնդում էին, որ դերասանի բացակայությունը անձնական պատճառներով չի եղել, և նա մրցանակաբաշխությանը չի ներկայացել ժամանակացույցի հետ կապված դժվարությունների պատճառով։
Daily Mail-ի լրագրողները նշել են նաև, որ Նիկոլ Քիդմանը բաց է թողել «Օսկարի» ընթրիքը, որը տեղի է ունեցել արարողությունից առաջ։ Իսկ Թոմ Քրուզը մասնակցել է։
Նիկոլ Քիդմանը և Թոմ Քրուզը ծանոթացել են 1990 թվականին, երբ 23-ամյա դերասանուհին նոր էր ժամանել ԱՄՆ Ավստրալիայից և դեռևս հայտնի չէր։ Նրանք շուտով ամուսնացել են։ Նրանք ունեն երկու որդեգրված երեխա՝ որդին՝ Քոնորը, և դուստրը՝ Իզաբելլան։
Թոմ Քրուզը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2001 թվականին՝ որպես բաժանման պատճառ նշելով «տարաձայնությունները»։ Ամուսնու հետ բաժանումը ցնցել է Նիկոլ Քիդմանին։
«Ես կարծում էի, որ մեր համատեղ կյանքը կատարյալ էր: Ինձնից շատ երկար ժամանակ պահանջվեց վերականգնվելու համար», – ասել է Քիդմանը 2012 թվականին տված հարցազրույցում:
Ամուսնալուծության պատճառ է դարձել Նիկոլ Քիդմանի հրաժարվելը Սայենթոլոգիայի եկեղեցուն միանալուց, որի հավատարիմ հետևորդներից է Թոմ Քրուզը։ Սայենթոլոգիայի հանդեպ նրանց հոր կիրքը աջակցել են նրանց երեխաները, ինչը բացասաբար է ազդել մոր հետ նրանց հարաբերությունների վրա:
Նիկոլ Քիդմանը ամուսնացել է Քիթ Ուրբանի հետ 2006 թվականին։ Զույգն ունի երկու դուստր՝ Սանդեյ Ռոուզը և Ֆեյթ Մարգարեթը։ Թոմ Քրուզն ամուսնացել է դերասանուհի Քեթի Հոլմսի հետ 2006 թվականին, իսկ ավելի ուշ ունեցել է դուստր՝ Սուրին։ 2012 թվականին Քեթի Հոլմսը ամուսնալուծության հայց է ներկայացրել և պահանջել իր դստեր նկատմամբ լիակատար խնամակալությունը։ Բաժանման պատճառ է դարձել դերասանի կիրքը սայենթոլոգիայի նկատմամբ։