Ռուսական լոտո վիճակախաղի ամանորյա խաղարկության հաղթող է դարձել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդից փականագործ Ալեքսանդր Զեմսկովը։ Նրա շահումների գումարը կազմել է 1 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ալեքսանդր Զեմսկովն իր հաղթանակի մասին իմացել է ամանորյա Billion խաղարկության եթերում՝ հունվարի 1-ին, սակայն հաղթանակի համար դիմել է փետրվարի կեսերին։ «Սակայն հաղթողը շատ ավելի ուշ է դիմել հաղթանակի համար՝ առաջին մի քանի օրերին ամուսինները չեն կարողացել հավատալ կատարվածին, այնուհետև ուսումնասիրել են խոշոր շահումների մշակման կարգի մասին տեղեկատվությունը», – ասել են ընկերությունից:
«Մենք միտումնավոր սպասում էինք դադարի, որպեսզի վիճակահանության շուրջ աղմուկը մարի: Որոշեցինք անձամբ գալ Stoloto վիճակախաղի կենտրոն, վերջապես պարզել ամեն ինչ, տրամադրել տոմսի բնօրինակը և փաստաթղթեր ներկայացնել գրանցման համար։ Հիմա էլ չենք կարող հավատալ, որ սա երազանք չէ, այլ իրականություն»,- ասել է նա։ Ալեքսանդր Զեմսկովն ավելացրել է, որ շահումները ստանալուց հետո իր ընտանիքը «հրաժեշտ է տալու վարկերին», ինչպես նաև գնելու է նոր ավտոմեքենա։