Քնի բացակայությունը մի քանի օր շարունակ կարող է հանգեցնել իրականության ընկալման խանգարման, հալյուցինացիաների և անգամ մահվան։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИАМО-ն, ասել է սոմնոլոգ Մաքսիմ Նովիկովը։
Մասնագետի խոսքով՝ քնի կրիտիկական նվազագույն տևողությունը պետք է լինի 6 ժամ, իսկ օպտիմալ տևողությունը՝ 8 ժամ։ Ընդ որում, բժիշկն ընդգծել է, որ նորմա համարվոր 8 ժամը կարելի է լրացնել ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային քնի միջոցով։
Միևնույն ժամանակ Նովիկովը շեշտել է, որ ցերակային քնի տևողությունը պետք է լինի միջինում մոտ 45 րոպե։
Նա նաև հավելել է, որ քնի պակասի մասին են հուշում կենտրոնանալու անկարողությունը, ուշադրության պակասն ու դյուրագրգիռությունը, ուստի նման ախտանշանների դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել քնի տևողությանը։