Դերասանուհի Շերոն Սթոունն արտասվել է Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի դրամահավաքի երեկոյի ժամանակ՝ ելույթ ունենալով նման հետազոտության համար նվիրատվություններ խնդրելով։ Նրան մեջբերում է The Hollywood Reporter-ը։
Նրա խոսքով՝ ֆինանսական անկայուն ժամանակներ են, եւ ոչ բոլորն են համարձակվում չեկ դուրս գրել։ Այս իրավիճակը տխրեցնում է դերասանուհուն։ «Դա խիզախություն է պահանջում, ես գիտեմ, թե ինչ է կատարվում: Ես պարզապես կորցրել եմ իմ գումարի կեսը բանկային խնդիրների պատճառով, բայց ես դեռ այստեղ եմ», – ասաց նա: