
Տարվա տաք ամիսների մեկնարկի հետ մեկտեղ կտրուկ աճում է տզերի խայթոցների դեպքերի թիվը, ուստի Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդևը ներկայացրել է այս միջատներից պաշտպանվելու լավագույն միջոցները։
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին անտառում կամ այգում գտնվելիս հարկավոր է նախապատվությունը տալ փակ հագուստին ու կոշիկներին, ինչպես նաև մշակել դրանք տզերի և այլ մակաբույծների դեմ նախատեսված հատուկ միջոցներով։
Բացի այդ, հարկավոր է նախապես միջոցներ ձեռնարկել նաև տնային կենդանիների պաշտպանության մասին։ Արդեն իսկ վաղ գարնանը հարկավոր է շներին պաշտպանել հատուկ վզկապով կամ համապատասխան դեղամիջոցներով։
Ինչ վերաբերում է տզերից փոխանցվող էնցեֆալիտից պաշտպանվելուն, ապա ըստ Լեբեդևի ամենահուսալի տարբերակը պատվաստում ստանալն է, գրում է doctor.rambler.ru-ն։