«Էմիլին Փարիզում»-ից մինչև «Կեսգիշերը Փարիզում». որտեղ են նկարահանվել հայտնի ֆիլմերն ու սերիալները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Էմիլին Փարիզում»-ից մինչև «Կեսգիշերը Փարիզում». որտեղ են նկարահանվել հայտնի ֆիլմերն ու սերիալները

Լինել նույն վայրում, որտեղ տեղի են ունեցել սիրելի ֆիլմերի և սերիալների նկարահանումները, բոլոր կինոսերների գլխավոր երազանքն է։ Լավ է, որ երազանքները հակված են իրականանալու, քանի որ միանգամայն իրական է այցելել այն վայրերը, որտեղ ստեղծվել են ֆիլմերի հայտնի տեսարանները։

Ներկայացնում ենք այն հյուրանոցները, որոնցում նկարահանվել են հայտնի ֆիլմերն ու սերիալները։ Եվ եթե մի օր ցանկանաք ձեզ այս ֆիլմերի հերոս զգալ, ապա պահպանեք հասցեները.

«Կեսգիշերը Փարիզում»

Կեսգիշերը Փարիզում

Անցյալում ոգեշնչում փնտրող ռոմանտիկ գրողի մասին Վուդի Ալենի ֆիլմը նկարահանվել է Փարիզի Le Bristol հյուրանոցում։ Հենց այնտեղ է գլխավոր հերոս Գիլը մնացել իր կնոջ՝ Ինեսի և նրա ծնողների հետ։ Նրանք ամրագրել էին գեղեցիկ տեսարանով համար, որը նայում է փարիզյան տանիքներին և հսկայական պարտեզին:

Le Bristol հյուրանոց

Le Bristol հյուրանոց-2

Le Bristol հյուրանոց-3

Հյուրանոցը բացվել է 1925 թվականին։ Այն ունի տանիքին լողավազան, որը նայում է Էյֆելյան աշտարակին: Այստեղ ժամանակին ապրել են Մերիլին Մոնրոն, Գրեյս Քելլին և Չարլի Չապլինը։

«Սպիտակ լոտոս»

Սպիտակ լոտոս

«Սև կատակերգության» առաջին սեզոնը նկարահանվել է Հավայիներում` 5-աստղանի հյուրանոցում: Իսկ արդեն երկրորդը Սիցիլիայում՝ Four Seasons San Domenico Palace հյուրանոցում։ Վերջին սեզոնի ամբողջ մթնոլորտը համապատասխանում էր միջերկրածովյան փոքրիկ քաղաքի մթնոլորտին՝ անկեղծ պատկերներ, փայլուն դիմահարդարում, թուխ մաշկ…

Four Seasons San Domenico Palace

Four Seasons San Domenico Palace-2

Ընդհանուր առմամբ, հենց հյուրանոցը, որում տեղի է ունեցել նկարահանումը, ի սկզբանե որպես վանք կառուցվել է 1374 թվականին, իսկ հանգստավայրի վերածվել է 1896 թվականին։ Հյուրերի թվում են եղել Օդրի Հեփբերնը, Օսկար Ուայլդը և Սոֆի Լորենը։

«Էմիլին Փարիզում»

Էմիլին Փարիզում

Սերիալը, որը միավորել է Ֆրանսիայում կյանքի մասին բոլոր կարծրատիպերը, նկարահանվել է ոչ թե ինչ-որ պատահական վայրում, այլ Hôtel Plaza Athénée հյուրանոցում, որը նայում է Էյֆելյան աշտարակին: Ի դեպ, այնտեղ են նկարահանվել նաև «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը և «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի վերջին դրվագները։

Hôtel Plaza Athénée

Hôtel Plaza Athénée-2

Hôtel Plaza Athénée-3

Այնտեղ սիրել են մնալ Ժոզեֆին Բեյքերը, Ռուդոլֆ Վալենտինոն, Գրեյս Քելլին, Գարի Կուպերը և Ժակլին Քենեդին:

«Անսկզբունքայինները»

Անսկզբունքայինները

Քանի որ մոսկովյան էլիտայի կյանքի մասին աղմկահարույց սերիալի տեսարանների մեծ մասը նկարահանվել է Պատրիարշիյե պրուդիում, հերոսներին չի հաջողվել դուրս գալ Տվերսկոյ թաղամասից։ Եվ նույնիսկ ամենահայտնի դրվագներից մեկը, որտեղ Լյուդմիլան (Օքսանա Ակինշինա) Սլավիկին (Պավել Դերևյանկո) գիշերելու հյուրանոց է կանչել, նկարահանվել է հայտնի «Մետրոպոլում»։

Մետրոպոլ հյուրանոց

Մետրոպոլ հյուրանոց-2

Մետրոպոլ հյուրանոց-3

Ընդհանրապես, հյուրանոցի հայտնի համարների մասին լեգենդներ կան։ Դրանցում են մնացել թե՛ Մոնսերատ Կաբալյեն, թե՛ Մայքլ Ջեքսոնը:

vnews.am