Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ իր մտերմությամբ ու համագործակցությամբ, իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետին։ Նա ինստագրամյան Story բաժնում կիսվել է երգչուհու Future Lover երգով, որով Հայաստանն այս տարի ներկայանալու է մրցույթում։
Դիմահարդարը հաղթանակ է մաղթել իր հայրենիքին,- «Արի հասնենք դրան, Հայաստան»,- գրել է նա։
Բրյունետի երգն, ի դեպ, «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքում այս պահին ունի 1 միլիոնից ավելի դիտում։ Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը մրցույթի պաշտոնական էջում ամենադիտվածներից է։