Կրկնակի օսկարակիր Դենզել Վաշինգտոնը միացել է «Գլադիատոր» ֆիլմի շարունակության դերասանական կազմին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Հայտնի էր դարձել նաև, որ Ռիդլի Սքոթի պատմական էպոսում կխաղան իռլանդացի դերասաններ Փոլ Մեսկալը և Բարի Կեոգանը։ Սյուժեի գործողությունը կծավալվի առաջին մասից 25 տարի անց և կկենտրոնանա Լյուցիի՝ հռոմեական նախկին կայսրի եղբորորդու վրա, որը ցանկանում է վերականգնել իր օրինական գահը:
Վաշինգտոնի դերի մանրամասները չեն բացահայտվում, նա վերջին անգամ Սքոթի հետ աշխատել է «Գանգստեր» թրիլլերի վրա 2007 թվականին։
«Գլադիատոր 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան այս ամառ Մարոկկոյում: Ժապավենի սցենարը գրել է Դեւիդ Սկարպան: Paramount-ը ֆիլմը կթողարկի ԱՄՆ-ում 2024 թվականի նոյեմբերի 22-ին։