Ռուս բլոգեր Օքսանա Սամոյլովան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ այլևս չի ապրում ռեփեր Ջիգանի հետ։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան հետևորդներից մեկի հարցին:
«Այժմ մենք միասին չենք ապրում»,- գրել է Սամոյլովան։ «Ես չեմ կարող ձեզ ասել` ինչ է տեղի ունեցել, քանի որ դա միայն իմ պատմությունը չէ»:
Սամոյլովայի խոսքով՝ ամուսինների առանձին բնակության պատճառը «ժամանակի հետ պարզ կդառնա»։ Նա նշել է, որ Ջիգանը Մոսկվայում է և պարբերաբար հանդիպում է իր երեխաներին։