Աշխարհի ամենաերկար լեզվով ամերիկացին Գինեսի նոր ռեկորդ է սահմանել, գրում է Mirror-ը։
Կալիֆոռնիայից Նիք Ստոբերլն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենաերկար լեզվի համար, սակայն վերջերս տղամարդը նոր ռեկորդ է սահմանել: Ամերիկացին ջենգա խաղից լեզվի օգնությամբ հանել է հինգ բլոկ․ դրա համար նրանից պահանջվել է 55 վայրկյան։
Բացի այդ, Ստոբերլը նաև նկարներ է նկարում իր լեզվով՝ ոգեշնչվելով Էնդի Ուորհոլի աշխատանքից։
«Եթե ուտելիս կեղտոտեմ դեմքս, կարող եմ պարզապես լիզել ուտելիքը: Այն էկոլոգիապես մաքուր է, անձեռոցիկներ պետք չեն»,- կարծում է ամերիկացին։
Նիքը հպարտանում է Գինեսի ռեկորդների գրքում իր տիտղոսներով և ասում է, որ իր կյանքը փոխվել է իր առաջին ռեկորդից հետո:
«Ես կարող եմ այցելել տարբեր երկրներ և տեսնել տարբեր մշակույթներ, հանդիպել լավ մարդկանց և համեղ ուտելիքներ ուտել», – ասել է նա: