Վահագն Մխոյանը գրել է․
««Գոյ» թատրոնը «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել» ներկայացումից անմիջապես հետո որոշել են լուծարել։
Էս կապակցությամբ ինձ հիշեցրին, որ ԿԳՄՍ ներկա նախարարուհին ժամանակին հայտարարել էր, թե․ «նժդեհական գաղափարախոսությունը ֆաշիստական է»։ Այն ժամանակ ես առանձնապես բանի տեղ չէի դրել, որովհետև դե ամեն անհեթեթության հետևից հո չես ընկնելու։
Բայց հիմա, այնուամենայնիվ, հետաքրքրեց, թե յարաբ նախարարուհին ի՞նչ նկատի ուներ։ Մտածում էի, որ միգուցե վոժդիզմը կամ հակաբոլշևիզմն է համարում այն ընդհանուրը, ինչից եզրակացնում է, թե «դե ուրեմն ֆաշիստական է»։ Դա, իհարկե, մեկ է տրամաբանական սխալ կլիներ, բայց փաստարկման ինչ-որ նշույլներ գոնե կան։
Բայց, առռըհա։ Ուրեմն ըստ Ժաննա Անդրեասյանի նժդեհականությունը ֆաշիզմ է հետևյալ պատճառներով․
1․ «․․․ ինքը [ծնթ․ նժդեհականությունը] հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու այս մոլուցքով։ Այս կոնցեպցիանա ինքը հիմնականում։»
2․ «Դա շատ վտանգավոր ա, որովհետև ոչ ոք [ծնթ․ ի տարբերություն՝ մեզ] չի ասում, թե «մենք միլիոնով բռակ ենք տվել», այսինքն՝ դա ընդհանրապես ապրելու ձև չի։ Չի կարող հասարակությունը մնացած աշխարհին էդպես վերաբերվի և շարունակի մտածել, որ մյուսները իրեն պիտի լավ վերաբերվեն։ Էդպես չի լինում։ Այսինքն՝ մենք չենք կարող բոլորին ձեռ առնել՝ մտածելով, որ մյուսները հիմար են։ Էդ ապրելու ձև չի։ Նժդեհականությունը պիտի ունենա այլընտրանքային կոնցպցիա մեր հասարակության մեջ։»
Նախ Նժդեհի ողջ փիլիսոփայական-գաղափարախոսական ժառանգությունը հայ ժողովրդին՝ իր անկյալ վիճակից ոտքի կանգնելու մասին է, ի՞նչ «սեփական գերազանցություն» այնտեղ։ Բայց էդ էլ մի կողմ․ էդ ողջ նկարագրածը ի՞նչ կապ ունի ֆաշիզմի հետ։ Էդ ամեն ինչը բնորոշ է ոչ թե ֆաշիզմին, այլ՝ նացիզմին ու ռասիզմին, որոնք Նժդեհի մոտ ի սպառ բացակայում են։ Այսինքն՝ էսօր Հայաստանի կրթության և գիտության համար պատասխանատու համար մեկ պաշտոնյան, որն ի դեպ գիտությունների թեկնածուի աստիճան ունի, ռուս միջակ պրոպագանդիստների պես իրարից չի տարբերում/չի ուզում տարբերի ֆաշիզմն ու նացիզմը/ռասիզմը։
Բայց ամենախնդալուն 2-րդ մեջբերածս էր։ Ուրեմն մարդը վերցրել ա Վահրամ Սահակյանի ֆիլմերից մեկում, ապա նաև Վարդան Պետրոսյանի կատակային ներկայացումներից մեկում հայտնված․ «մենք միլիոնով բռակ ենք տվել» մեջբերումը, դա հետին ամսաթվով դարձրելա նժդեհականություն, հռչակելա, թե մեր հասարակությունը դրանով ա ապրում ու եզրակացրել, թե «չէ դե, սենց չի կարելի ապրել, ուրիշ կոնցեպցիայա մեզ պետք»։ Լ-լոգիկա։
Էդա, էդ․ չուկչիների մասին անեկդոտներն էլ թող համարի նժդեհականություն․ կակ ռազ Նժդեհին նացիստի պիտակ էլ կկպցնի, ֆաշիստը մի տեսակ քչություն ա անում»։