42-ամյա սուպերմոդել Ժիզել Բյունդխենն իրեն անվանում է «Սիրո կախարդ»։ Բրազիլացի գեղեցկուհին հարցազրույց է տվել Vanity Fair-ին Կոստա Ռիկայի իր տնից, որի ընթացքում կերակրել է վիրավոր շիկահավին։ Վերջինս իր բնական կարիքները հոգացել է նրա բարձի վրա։ Բյունդխենն ամսագրի հետ խոսելիս շարունակել է օրորել վիրավոր թռչունին՝ ցույց տալով, որ նա հաճախ է շփվում թռչունների, սկյուռիկների եւ թիթեռների հետ։
«Սա նախանշան է», – բացականչել է Ժիզելը։ «Հնարավոր է նա թռչի»: «Ես չեմ ուզում սահմանափակ լինել», – ասել է Բյունդխենը: «Ես ուզում եմ բացել իմ թեւերը եւ թռչել»: