Սովորաբար ոտքերը խաչած նստելու երկու եղանակ կա։ Մեկը ոտքերը ծնկների վրա խաչելն է, մյուսը՝ ոտքերը խաչած նստելը կոճերի մոտ: Բայց որքան էլ հարմար նստած լինեք, դա վատ է ձեր առողջության և կեցվածքի համար, գրում է The Conversation-ը։
«Ոտքերը խաչած նստելը կարող է մեծացնել ազդրերի տեղաշարժը»,- ասել է պրոֆեսոր, Լանկաստերի համալսարանի Կլինիկական անատոմիայի ուսումնական կենտրոնի տնօրեն Ադամ Թեյլորը:
Գիտնականի խոսքով՝ դա փոխում է արյան շարժման արագությունը ստորին վերջույթների արյունատար անոթներով, ինչը կարող է մեծացնել արյան մակարդման վտանգը։
Ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ ծնկի վրա «ոտքը խաչելը» ավելի վատ է, քան «կոճերի վրա խաչելը»:
«Իսկապես, նման ձևով նստելը կարող է արյան ճնշման բարձրացում առաջացնել երակներում արյան կուտակման պատճառով: Եվ դա կարող է մեծացնել արյունատար անոթների վնասման վտանգը»,- բացատրում է գիտնականը:
Նրա խոսքով՝ որքան երկար և հաճախ եք նստում, այնքան մեծ է հավանականությունը, որ երկարատև փոփոխություններ կունենաք մկանների երկարության և ոսկորների հարթեցման հարցում: Այս խանգարումները կարող են հանգեցնել նաև ողնաշարի և ուսերի անհամապատասխանության:
Երկար ժամանակ «ոտքերը խաչած» նստելը մեծացնում է սկոլիոզի և ողնաշարի այլ դեֆորմացիաների հավանականությունը:
«Հիմնական խորհուրդը հետևյալն է՝ նույն դիրքում շատ երկար պետք չէ նստել և պետք է պարբերաբար ակտիվ կենսակերպ վարել»,- խորհուրդ է տվել մասնագետը։