Նրբագեղություն՝ սա, թերեւս, այն մեկ բառն է, որով լիովին կարող ենք նկարագրել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ոճը։ Միշտ խնամված, միշտ ներկայանալի՝ հաղորդավարուհին ցանկացած միջոցառում զարդարում է իր շքեղ տեսքով։
Նազենին էլեգանտ է նաեւ առօրյայում, նույնիսկ, երբ կրում է սպորտային հագուստ եւ կոշիկներ։
Առավել ուշադիրները նկատած կլինեն, որ հաղորդավարուհին հաճախ կերպարներն ամբողջացնում է հետաքրքիր գլխազարդերով, երբեմն էլ նույն զգեստը՝ տարբեր աքսեսուարներով։
Նազենին նաեւ գույների ու պրինտների սիրահար է։ Հաղորդավարուհին հաճախ է կրում տարատեսակ զգեստներ՝ կիպ կամ եթերային, որոնք ընդգծում են նրա գեղեցիկ կազմվածքն ու հասակը։ Հաղորդավարուհու այցեքարտն են դարձել, հատկապես, «փրփուր շորերը»՝ ինչպես ինքն է դրանք անվանում։ Այդպիսի զգեստները հաճախ կարվում են հենց Նազենիի պատկերացումներով։
NEWS.am STYLE-ը հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջից առանձնացրել է 10 կերպար, որոնք հրաշալիորեն բնութագրում են նրա ոճային առանձնահատկությունը։