Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական բարդ ու երկարատև լինել, իսկ երբեմն էլ անգամ խիստ սննդակարգերից ու կանոնավոր մարզումներից հետո կորցրած կիլոգրամները շատ արագ վերադառնում են։ Ֆիթնես-մարզիչ Մարինա Մոիսեևան ներկայացրել է երկու գործոն, որոնք նպաստում են նիհարելուց հետո քաշի վերադարձին։
Ինչպես գրում է doctor.rambler.ru-ն, առաջին հերթին մասնագետը մատնանշել է ռեժիմի խախտումները։ Բանն այն է, որ մարդը կարող է ամիսներ շարունակ ճիշտ սնվել ու մարզվել, ինչից հետո կտրուկ սկսել վնասակար սնունդ օգտագործել, ինչն էլ հանգեցնում է քաշի ավելացման։
Ռեժիմի նման խախտումները, ըստ մասնագետի, հաճախ տեղի են ունենում հոգեբանական խնդիրների դեպքում, քանի որ սթրեսի ու բացասական հույզերի դեպքում սովորաբար որևէ համեղ բան ուտելու ցանկություն է առաջանում։
Քաշի ավելացմանը նպաստող մյուս գործոնը հորմոնալ ֆոնի խանգարումներն են։ Նման դեպքերում, ինչպես նշել է մարզիչ, խնդիրը, որպես կանոն, պայմանավորված է լինում վահանագեղձի հորմոնների դիսբալանսով։