Ինչով կարող է պայմանավորված լինել գարնանային ընկճախտն ու որոնք են դրա հիմնական դրսևորումները
Advertisement 1000 x 90

Ինչով կարող է պայմանավորված լինել գարնանային ընկճախտն ու որոնք են դրա հիմնական դրսևորումները

Գարնանն ու աշնանը մարդիկ հաճախ են բախվում տրամադրության անկման ու անգամ ընկճախտի խնդրին, ուստի հոգեբան Անաստասիա Նատալևիչը բացատրել է՝ ինչով է դա պայմանավորված և ինչ դրսևորումներ է ունենում, գրում է «Мослента»-ն։

«Լուսավորության մակարդակի փոփոխությունը կարող է ազդել օրգանիզմում մելատոնինի և սերոտոնինի՝ տրամադրության ու քնի կարգավորման համար պատասխանատու քիմիական նյութերի, մակարդակների վրա», – նշել է նա:

Բացի այդ, ընկճախտ կարող է զարգանալ նաև սեզոնային ալերգիայի ֆոնին, ինչը պայմանավորված է նրանով, որ տևական հազը, քթի փակվածությունն ու դժվարացած շնչառությունը հոգնեցնում են ու դարձնում մարդուն դյուրագրգիռ։

Վերոնշյալ գործոնների դեպքերում կարող է նկատվել տրամադրության անկում, էներգիայի պակաս, հոգնածություն, քնկոտություն, հետաքրքրության կորուստ, քաշի ու ախորժակի փոփոխություն, կենտրոնացման անկարողություն, անօգնականության զգացում և սոցիալական ակտիվության նվազում ու մեկուսացում։

tert.am