Նախանձը սարսափելի զգացում է, որը վնասում է ոչ միայն նրան, ում նախանձում են, այլև հենց նախանձողին։ Այն ոչնչացնում է մարդու էներգետիկ դաշտը՝ առաջացնելով բազմաթիվ բարդ խնդիրներ։
Ինչպես հասկանալ, որ Ձեզ նախանձում են:
Մարդու հետ Ձեր հաջողությունները կիսելուց հետո անմիջապես ուշադրություն դարձրեք նրա արձագանքին. առաջին շարժումներն ու աչքերը չեն կարող կառավարվել։
Երբ կիսվում եք Ձեր ուրախ փորձառություններով և միևնույն ժամանակ նկատում եք զրուցակցի կողմից խոսակցությունը այլ թեմայի տեղափոխելու փորձ, նշանակում է, որ նրանք նախանձում են և փորձում են արժեզրկել Ձեր ձեռքբերումները:
Ձեզ ասում են, որ հաջողությունը ոչ թե Ձեր ջանքերի շնորհիվ է եղել, այլ հանգամանքներն են նպաստել: Սա նույնպես սև նախանձի նշան է։
Նրանք փորձում են Ձեզ հետ կանգնեցնել քայլերից և որոշումներից, որոնք կայացնելով՝ հաջողության եք հասնելու:
Նախանձ մարդկանց հետաքրքրում են Ձեր կյանքի բացասական պահերը, իսկ հաճելին ու դրականը անտեսում են։
Նախանձող մարդու հետ խոսելուց հետո զգում եք մեղքի զգացում այն բանի համար, որ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Սա սև կործանարար նախանձի նշան է։
Եթե մարդ ասում է, որ երբեք ոչ ոքի չի նախանձում, ուրեմն վստահ եղեք, որ նա նախանձող մարդ է։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Նյութի աղբյուրը՝ Cluber
Լուսանկարը՝ @galinkazhi, Twenty20