Խոյ: Գիտեն՝ ինչպես մոտիվացնել մարդկանց: Չեն հրաժարվում իրենց նպատակներից՝ անկախ ցանկացած դժվարությունից: Շատերն են կարծում, թե Խոյերը հպարտ են, քանի որ նրանց շրջապատում մարդիկ քիչ են: Իրականում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն՝ ով է իսկական ընկեր, ով՝ ոչ:
Կույս: Կույսերն իրենց ինտելեկտուալ կարողություններն օգտագործում են խնդիրների և իրավիճակների վերլուծության համար, ինչն օգնում է առավել արդյունավետ լուծում գտնել: Իմպուլսիվ որոշումներ չեն կայացնում, առանց մտածելու չեն խոսում: Իրենց կարողությունների շնորհիվ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել:
Ջրհոս: Ջրհոսները նպատակասլաց են, ինչը հնարավորություն է տալիս փոխել աշխարհը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ձգտում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում և հիանում են մարդկանցով, ովքեր միշտ փոխվում են:
Նյութը krutoo.club-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը