«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը, գրեթե, ամեն շավաթ ուրախացնում է իր նոր վերելքներով։ Նախորդ շաբաթ երգչուհին ինստագրամյան իր էջում հայտնեց, որ ելույթ է ունենալու Lollapalooza փառատոնին։ Հայ երգչուհին մեկ բեմում հանդես կգա այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Kendrick Lamar-ը, Billie Eilish-ը, Red Hot Chili Peppers խումբն ու Լանա դել Ռեյլը։
Մինչ Ռոզա Լինը վայելում է իր հետեւրատեսլյան հաջողությունները, Հայաստանի այս տարվա ներկայացուցիչը՝ Բրյունետն, առաջին քայլերն է անում մրցույթը գրավելու համար։ Նրա Future Lover երգը YouTube-ում արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում, իսկ երգչուհին շարունակում է վայելել երկրպագուների սերն ու հիացմունքը։ Բրյունետը հազվադեպ է հրապարակումներ անում Instagram-ում, բայց նախորդ շաբաթ հետեւորդներին ուրախացրել է նոր տեսանյութով, որտեղ ցուցադրել է իր ոճային կերպարը։ Դասական կոստյումային լուքը նա կրում է ավելի ժամանակակից մոտեցմամբ՝ կարճ տոպի եւ բանդանայի համադրությամբ։
Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ հրապարակելով դստեր հետ համատեղ լուսանկարներ։ Հրապարակումներից մեկը Մանեն վերնագրել է Բրյունետի եվրատեսիլյան երգի բառերով՝ Be Good, Do Good, Look Good (Եղիր լավը, արա լավը, լավ տեսք ունեցիր․ հեղ․)։
Աստղերն այս շաբաթ բավական շատ են ճամփորդել՝ թե Հայաստանում, թե երկրից դուրս։
Սիլվի Բարկովան, օրինակ, ազգությամբ հնդիկ ամուսնուն, ցուցադրել է հայկական ամենակոլորիտային քաղաքներից մեկը՝ Գյումրին։
Զույգը լուսանկարվել է քաղքի ֆոնին, նաեւ փորձել հնդկական պար պարել հենց Գյումրիում։ Զավեշտալի տեսանյութով դերասանուհին կիսվել է իր ինստագրամյան էջում։ Սիլվին նշել է, որ Գյումրին արդեն դարձել է նաեւ իր ամուսնու սիրելի քաղաքներից մեկը։
Հայ բլոգերների ու հայտնիների մի խումբ էլ հանգիստն անցկացրել է Եգիպտոսում։ Նրանց թվում էին նաեւ Լիա Զախարյանը, Էմմա Սապունջյանը, Սարո Գեւորգյանը, Օվսին ու Անդոն, որոնք ակտիվորեն հրապարակումներ էին անում իրենց եգիպտական հանգստից։
Իսկ Մարինկա Խաչատրյանի համար հանգիստը նոր է սկսվում։ Դերասանուհին մեկնել է Ալբանիա, որտեղից ջերմ հրապարակումներ է անում։ Լուսանկարներից պարզ է դառնում, որ Մարինկան արդեն հասցրել է լինել Տիրանայում եւ Բերատում։