Ուոլ Սթրիթի բանկիրները պարզապես բանկի աշխատակիցներ չեն, այլ հատուկ կաստա: «Ճակատագրեր որոշողների», աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց կաստա, ովքեր ընդունակ են փող «սարքել» բառացիորեն օդից: Մեծ, շատ մեծ փող:
Տուր մարդուն ձուկ որսալու կարթ, սովորեցրու նրան որսալ, իսկ հետո նա, միևնույն է, կքվեարկի նրա օգտին, ով նրան ձուկ կխոստանա «հենց այնպես»:
Յուրաքանչյուր խոսակցություն բջջային հեռախոսով ես սկսում եմ այս խոսքերով. «Հիմա մարտկոցը կնստի: Արագ խոսիր»: Եթե պարզվում է, որ զանգի առիթը հիմարություն է, ես ուղղակի կախում եմ հեռախոսը:
Զենքը սպանում է մարդկա՞նց: Դե ինչ, այդ դեպքում գդալները մարդկանց ճարպոտ են դարձնում:
Ես ուզում եմ, որպեսզի իմ կինը լինի բավարար ուժեղ և անկախ, որպեսզի դավաճանի ինձ: Եվ բավարար խելացի, որպեսզի երբեք չանի դա:
Իմ հաջորդ կինը, հավանաբար, դեռ դպրոց է գնում:
Իմ մտերիմը սարյակի բույն է պատրաստել իր 10-ամյա որդու հետ և դրանով սարսափելի հպարտանում է: Սատանան տանի, Չինաստանում 10-ամյա երեխաներն iphone են պատրաստում:
Ամանորը յուրաքանչյուր երեխային տալիս է կյանքի կարևոր դաս ստանալու հնարավորություն. Սանտան ավելի շատ սիրում է հարուստ երեխաներին:
Երջանկությունը փողով չես գնի, բայց այդպես ես գոնե կմեծացնեմ իմ շանսերը:
Եթե դուք երբևէ տոչորվել եք այն բանի պատճառով, թե ինչ է մտածում Ձեր մասին բարձրագույն ղեկավարությունը, հիշեք՝ մենք Ձեր մասին չենք մտածում ընդհանրապես:
Դու միշտ կարող ես տարբերել, թե երբ է մարդ հեծանիվ վարում, որպեսզի նիհարի, իսկ երբ՝ որովհետև չի կարող ավտոմեքենա գնել:
Երբ ինձ ասում են՝ «պետք է մեզ ինչ-որ կերպ հանդիպել», ես պատասխանում եմ. «Իհարկե, ես կզանգահարեմ»: Դա սուտ է՝ ստի դիմաց:
Սննդային բուրգի վերևում դուք երբեք չեք հանդիպի ոչ մի բուսակերի:
Ինձ փող է պետք, որպեսզի ես կենտրոնացած չլինեմ փողի վրա:
Մարդիկ, ովքեր իդեալական են ամեն ինչում, սովորաբար շատ ավելի սարսափելի կենդանիներ են, քան նրանք, որոնց դուք լրիվ հիմար եք համարում:
Իր նախագահության երրորդ տարում Օբաման գոլֆ է խաղացել 90 անգամ: Այսինքն, նա 3 ամիս ծախսել է խաղերի վրա:
Եթե մարդիկ չեն վստահում նիհար խոհարարներին, ապա ինչո՞ւ են նրանք ուզում, որ բանկիրներն աղքատ լինեն:
Այն, թե ինչքան հեշտ և արագ է մարդը նեղանում, ուղիղ համեմատական է նրան, թե ինչքան բութ է նա:
Եթե երթևեկությունն ավտոբուսով չի մոտիվացնում Ձեզ՝ ինչ-որ բան անել Ձեր կյանքի հետ, ապա արդեն ոչինչ չի օգնի:
Շատ ափսոս, որ մարդը ցավ չի զգում յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ հիմարություն է դուրս տալիս:
Ինչպես ապրել երկար և երջանի՞կ: Աշխատիր ջանադրաբար, կեր առողջ սնունդ, զբաղվիր սպորտով, գնիր միայն այն, ինչի գումարն արդեն ունես, և մի խմիր չափից շատ: Չէ՞ որ սա քվանտային մեխանիկա է:
Կարդացեք ավելի շատ: Դա միակ նպատակն է, որը Դուք պետք է դնեք Ձեր առաջ յուրաքանչյուր տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը