Մահացել է Մանո Գրիգորյանի տատիկը։ Այդ մասին դերասանուհին հայտնել է իր սոցիալական էջերում։ Նա հոլովակ է հրապարակել ու հուզիչ գրառում արել.
«Իմ ՏԱՏԻԿ…Հրաշալի տատիկ, իմ հրեշտակ,իմ անփոխարինելի,իմ անգին,իմ բարի,իմ աշխարհ …Քո սերը ինձ համար ոչ մի չափումներ չուներ, քեզ հետ ապրած իմ ամեն մի օրը մի պատմություն էր: Գրում եմ քո մասին ու լացում, երևի որովհետև էս պահին քո ձայնն եմ հիշում, քո փոքրիկ բայց վառվռուն աչքերը,քո բարի ժպիտը,քո պատմությունները, քո գյուղը մեր Գետաշենը։
Անմնացորդ նվիրվեցիր բոլորիս,գիտեմ որ սպասում էրի ինձ,կարոտում էիր , գիտեմ շատ լավ գիտեմ…
Երևի Կներես ինձ որ չկարողացա քեզ գրկել ամուր ,որ չկարողացա թույլ չտալ քեզ ինձ կարոտել,կներես ինձ իմ բացակայության համար ,կներես որ չկարողացա քո վերջին ցանկությունը կատարել…. սիրում եմ քեզ ու կարոտում միշտտտտ, անսահման, իմ մասնիկ իմ տատիկ… իմ հրեշտակ»: