
Քիմ Քարդաշյանը կիսվել է մանկության տարիներին արված լուսանկարով, որում պատկերված է իր 38-ամյա քրոջ՝ Քլոեի հետ։
SKIMS ապրանքանիշի հիմնադիրն Instagram-ի Stories բաժնում լուսանկար է հրապարակել մի քանի օր անց այն բանից հետո, երբ բիկինիով քույրերը քննադատության են ենթարկվել։ Ռեալիթի հեռուստաաստղը հրապարակել է «առաջին» սելֆին, որն արել է իր կրտսեր քրոջ՝ Քլոեի հետ մանկության տարիներին։ Քիմը մոնտաժել է կադրը՝ ներքեւում ներառելով ավելի վերջերս արված սելֆի: «Օ՜, իմ առաջին սելֆին, որ երբեւէ արել եմ իմ Կոկոյի հետ եւ հիմա նայեք մեզ»: