Pepsi-ն ներկայացրել է ըմպելիքի նոր տարբերանշանը
Advertisement 1000 x 90

Pepsi-ն ներկայացրել է ըմպելիքի նոր տարբերանշանը

Ամերիկյան PepsiCo ընկերությունը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ իր 125-ամյակին ընդառաջ ներկայացրել է Pepsi զովացուցիչ ըմպելիքի նոր տարբերանշանը, հաղորդում է USA Today-ը։

Նոր ապրանքային նշանի վրա գրված է Pepsi՝ սեւ գույնի թավ տառատեսակով, որը տեղադրված է կարմիր, սպիտակ եւ կապույտ ալիքաձեւ շերտերով եւ սեւ ուրվագծով շրջանագծի մեջ։ PepsiCo-ի գլխավոր դիզայներ Մաուրո Պորչինիի խոսքով՝ նոր լոգոտիպը պետք է «ավելի շատ էներգիա, վստահություն եւ համարձակություն հաղորդի»։

Թերթի տվյալներով՝ ընկերությունը սկսել է մշակել նորացված ապրանքանիշը մի քանի տարի առաջ՝ հենվելով 70-80-ականների դիզայնի վրա, որը, ըստ հարցումների, մինչ օրս տարածված է սպառողների շրջանում:

Նորացված դիզայնով փաթեթավորմամբ խմիչքի վաճառքը կսկսվի այս տարվա աշնանը ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ 2024 թվականին՝ այլ երկրներում: 2022 թվականին PepsiCo-ն դադարեցրել է խմիչքների վաճառքն ու արտադրությունը, ինչպես նաեւ ներդրումները եւ գովազդային գործունեությունը Ռուսաստանում։

news.am