
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ փլուզված 11-հարկանի շենքի փլատակների տակից հանել են Խան անունով բրիտանական ցեղատեսակի կատվին, հայտնում է Kazinform-ը՝ Anadolu գործակալությանը հղումով։
Նիդա Դինան դստեր և 2-ամյա բրիտանական կատվի հետ ապրում էր 11 հարկանի շենքում։ Առաջին ցնցումներից հետո տանտիրուհին և նրա դուստրը լքել են տունը։ Շենքը փլուզվել է։ Կինը 40 օր անցկացրել է իր տան մոտ՝ ընտանի կենդանուն որոնելու համար։ Հետո, երբ սկսվեցին փլատակների մաքրումը, կատուն հայտնաբերվեց գորգի վրա, որտեղ նախկինում խոհանոցն էր։ Նրան տեղափոխել են անասնաբույժի մոտ, ով կենդանու մոտ ախտորոշել է թաթի կոտրվածք և ջրազրկում։
Շենքի փլատակների տակից կենդանուն հանելու պահը ֆիքսել է նաեւ բջջային հեռախոսի տեսախցիկը։