Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն ափսոսում է, որ երիտասարդ սերունդը վիրավորական է համարում ամերիկյան պաշտամունքային «Ընկերներ» սիթքոմը։
«Հիմա ամեն ինչ մի փոքր բարդացել է՝ դուք պետք է շատ զգույշ լինեք, ինչը շատ է դժվարացնում կյանքը կատակերգուների համար, քանի որ կատակերգության գեղեցկությունն այն է, որ մենք ծաղրում ենք ինքներս մեզ վրա, ծաղրում ենք կյանքը», – AFP-ին ասել է Էնիսթոնը:
Նա նաեւ անդրադարձել է այն բանին, թե որքան է փոխվել մշակույթը 1994 թվականին «Ընկերների» դեբյուտից հետո: «Կա մարդկանց մի ամբողջ սերունդ, երեխաներ, ովքեր այժմ դիտում են «Ընկերների» դրվագները եւ դրանք վիրավորական են համարում», – նշել է Էնիսթոնը:
«Կային բաներ, որոնք երբեք միտումնավոր չեն արվել, միգուցե պետք էր մտածել դրա մասին, բայց չեմ կարծում, որ այդ զգայունությունը կար, ինչպիսին հիմա կա»։