Շատ օտարերկրացիներ ռուսներին տարօրինակ են համարում, խոսում են ռուսական հանելուկային հոգու և բացարձակապես ոչ տրամաբանական արարքների մասին:
Ռուսներն ունեն բազմաթիվ ավանդույթներ և սովորություններ, որոնք օտարերկրացիները չեն կարող հասկանալ և բացատրել:
BigPicture-ը ներկայացնում է այդ սովորությունները, որոնք ունեն նաև հայերը:
Ռուսները չեն ժպտում անծանոթներին: Ժպիտը բաժին է հասնում միայն ամենամոտիկներին:
Կերակուրը տոներին կամ հյուրեր ընդունելիս պատրաստվում է շատ ավելի շատ, քան անհրաժեշտ է:
Ամանորը ձմեռային ամենագլխավոր տոնն է. նշվում է շատ ավելի մեծ շուքով, քան Սուրբ ծնունդը:
Ռուսները սեղանի շուրջ շատ երկար կենացներ են ասում:
Ռուսների մոտ ընդունված է բաղնիքից հետո ասել՝ «Անուշ լինի»:
Սեղանի շուրջ նստում են ոչ միայն ուտելու, այլ նաև զրուցելու համար, և դա կարող է ժամեր տևել:
Բոլոր կանանց յուրաքանչյուր տարիքում, բացի տատիկներից, «աղջիկ» են ասում:
Ռուսները տեղի-անտեղի անեկդոտ են պատմում:
«Ինչպե՞ս են գործերը» հարցին ռուսները սկսում են մանրամասնորեն պատասխանել, այլ ոչ թե պատասխանում են ստանդարտ «Շնորհակալություն, ամեն ինչ լավ է» բառերով:
Ռուսների մեծամասնությունը հաճախ դիտում է խորհրդային անիմացիոն ֆիլմեր:
Նույնիսկ տանը շատ մոտ գտնվող խանութ այցելելիս ռուս աղջիկները հագնվում են այնպես, ինչպես տոնական օրերին:
Ճանապարհորդության գնալուց առաջ ընդունված է նստել մեկ րոպե:
Ռուսները հաճախ ապրում են ծնողների, տատիկների և պապիկների հետ միասին, և դա ոչ մեկի չի զարմացնում:
Դատարկ ձեռքով հյուր գնալ չի կարելի: Ծաղիկներ, ալկոհոլ, քաղցրեղեն, ինչ պատահի, միայն թե ոչ դատարկ ձեռքով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը