Ապրիլի 1-ին կայացավ սիրված դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանի «Կյանքս» ստենդափը: Բացի դերասանի երկրպագուներից դահլիճում էին նաեւ նրա ընկերները՝ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Ժաննա Բուտուլյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արմեն Վարդանյանը, Անիտա Ավանեսյանը, Դիաննա Գրիգորյանը եւ այլք։
Աղաս Մանուկյանը «Կյանքս» ստենդափով ներկայացնում է իր կյանքը վերածելով այն հումորի: Նա անդրադառնում է մանկությունից մինչեւ մեր օրերը, բոլոր հումորները հինված են իրական պատմությունների վրա, այսպիսով դերասանը կրետաիվ ձեւով պատմում է իր պատմությունն ու իր անցած ուղին: