Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը

Անի Ամիրջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:

«Դաժան կյանք …Մարդ, ում մասին միայն դրականը կարող ես խոսել։ Պարզ, բարի, հոգատար, մարդկային կին և տաղանդավոր արտիստուհի։Ձեզ հետ աշխատելը «Անուղղելիները» ՀՍ֊ում ինձ համար Մեծ պատիվ էր….

Տիկին Լուսինես լքեց մեզ»,- գրել է Ամիրջանյանը: