
Չինուհին սոցցանցերում զարմացրել է 20 տարի առաջ խաշված ձվի լուսանկարներով, գրում է Oddity Central-ը։ Կնոջ խոսքով՝ այն եփել էր երիտասարդության տարիներին, սակայն երկար տարիներ մոռացել էր դրա մասին։
Ֆու անունով կինը սոցցանցերում հրապարակել է ձվի լուսանկարը, և այդ պատկերը դարձել է վիրուսային: Ինչպես պատմել է չինուհին, ձուն խաշել է տարրական դպրոցում սովորելիս։ Սակայն ուտելու փոխարեն ուտելիքը դրել է պայուսակի մեջ ու մոռացել դրա մասին։
Անցել են տարիներ, Ֆուն վաղուց հեռացել էր ծնողների տնից և մոռացել ձվի մասին, բայց մայրը մաքրություն անելիս գտել է այն և ցույց տվել, թե ինչ է պատահել դրա հետ 20 տարվա ընթացքում։ Ձուն հարթ է դաևձել, կարմրել և նմանվել է ճաքերով փոքրիկ ռուբինի։
Որոշ օգտատերեր, նայելով 20-ամյա ձվին, զարմացել են, թե ինչու այն չի փտել, իսկ մյուսները խոստովանել են, որ պատմությունն իրենց վրա մեծ տպավորություն է թողել։