Քիմ Քարդաշյանը 50 դոլարով վաճառում է իր Danward ֆլիփ-ֆլոփները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Այն, որ ամառային հողաթափերը կարելի է ձեռք բերել մատչելի գնով, աստղը հայտարարել է իր Instagram-ի Stories բաժնում՝ հիշեցնելով բաժանորդներին, որ ունի հարթակ, որտեղ վաճառում է իր իրերը՝ Kardashian Kloset-ը։ Danward ապրանքանիշի կայքում ֆլիփ-ֆլոփները վաճառվում են 75 դոլարով։
Kardashian Kloset կայքը ստեղծվել է, որպեսզի Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բոլոր անդամները կարողանան վաճառքի հանել իրենց զգեստապահարանի իրերը։
«Kardashian Kloset-ը շքեղ դիզայներների վերավաճառքի հարթակ է, որը ներկայացնում է խորհրդանշական Քարդաշյան-Ջեններ ընտանիքի գերժամանակակից հագուստը։ Իրերը խնամքով ընտրվել են ընտանիքի յուրաքանչյուր անդամի կողմից եւ առաջարկվում են լայն հանրությանը բացառիկ հիմունքներով», – ասվում է կայքի նկարագրության մեջ: