Սեր, դավաճանություն ու կրկին սեր՝ «Հարսանեկան Ping Pong»․ Անին, Իննան, Գոռը, Լեւոնը եւ Մանեն՝ «սկանդալային» պատմության կիզակետում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեր, դավաճանություն ու կրկին սեր՝ «Հարսանեկան Ping Pong»․ Անին, Իննան, Գոռը, Լեւոնը եւ Մանեն՝ «սկանդալային» պատմության կիզակետում

Ի՞նչ է, սովորաբար, լինում հարսանիքից առաջ․ դե, իհարկե, իսկական խառնաշփոթ։ Բայց այն, ինչ կատարվեց «Հարսանեկան Ping Pong» կատակերգության հերոսների կյանքում, սովորական, պատմություն չէր․․․ Սեր, դավաճանություն, սկանդանլներ ու մի մեծ խառնաշփոթ, որի ականատեսը կարող եք դառնալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Երեկ՝ ապրիլի 4-ին, տեղի ունեցավ ներկայացման առաջնախաղը։ NEWS.am STYLE-ը եւս հանդիսատեսի շարքում էր։ Ձեզ հետ կիսվում ենք ներկայացման ֆոտոշարքով եւ դերասանների խոստովանություններով։

ARS_6516.JPG (226 KB)

«Հարսանեկան Ping Pong» ներկայացման ռեժիսորը Արշո Հարությունյանն է։ Այն մի քանի պիեսներից ամբողջացրած պատմություն է, որը թարգմանել եւ ադապտացրել է Բաբկեն Չոբանյանը։ Կատակերգության պրոդյուսերները Արման Միտոյանն ու Տիգրան Վիրաբյանն են։

«Ներկայացման մտահաղացումը ծնվել էր Տիգրան Վիրաբյանի մոտ։ Սցենարի ընտրությունը փոքր-ինչ երկար տեւեց՝ մոտ երկու տարի, եւ երբ որոշումը կայացվեց, ռեժիսոր Արշո Հարությունյանն անցավ գործի։ Դերասանական կազմն ի սկզբանե ընտրված էր։ Միշտ ցանկացել ենք գտնել այն գործը, որը համահունչ կլիներ այս կազմին»,-նշում է Արման Միտոյանը։

Տիգրան Վիրաբյանը ներկայացումը դիտելուց հետո համոզվել է՝ ճիշտ պատմություն են ընտրել՝ ճիշտ դերասանական կազմով․

«Ռեժիսորի հետ կարողացել ենք հրաշալի ստեղծագործական խումբ հավաքել։ Փորձերի ընթացքում հասկացանք, որ մեր խումբը կամաց-կամաց վերածվում է մի ընտանիքի, եւ այսօր արդեն բեմում նրանք կարողացան ապացուցել, որ իրենցից յուրաքանչյուրը շատ սիրում է իր աշխատանքը, եւ հանդիսատեսի բուռն արձագանքը գալիս է ապացուցելու, որ մենք չենք սխալվել պիեսի ու դերասանական կազմի ընտրության հարցում։ Արդեն ունենք շրջագայելու առաջարկներ»։

</di

ARS_6527.JPG (207 KB)

Ներկայացման հերոսները 5-ն են՝ Լառան, Մառան, Ռոբը, Գրիգը եւ Էվան։

Դերասանուհի Անի Խաչիկյանը մարմնավորում է Լառային,-«Կերպարս հայտնվել է մի իրավիճակում՝ ոչ իր մեղքով, եւ որքան էլ ունի որոշակի մեղքի բաժին, փորձում է ոչ մեկին չներքաշել դրա մեջ,-պատմում է Անին,- Իրականում շատ մեծ հույզեր ունեմ, որովհետեւ նման մեծ դահլիճում առաջին անգամ էի խաղում, ու քեզանից մեծ էներգիա է պահանջվում, որ ոչ միայն ձայնդ տեղ հասնի, այլեւ մարմնիդ շարժումները տեսանելի լինեն, նույնիսկ, վերեւում նստածներին։ Սա լավ փորձառություն էր ինձ համար»,-հավելում է դերասանուհին։

Գոռ Հակոբյանը, որը մարմնավորում է Ռոբին, թեեւ «Ֆուլ Հաուսի» կազմում բազմիցս հանդես է եկել հումորային ներկայացումներով, ասում է՝ սա իր համար էլ էր նորություն ու մեծ փորձ․

«Եթե «Ֆուլ Հաուսի» ներկայացումների հետ համեմատենք, այնտեղ, երբ որեւէ կիքս էր լինում, իմպրովիզներով կարող էիր հեշտությամբ խաղարկել, բայց այսպիսի ներկայացման մեջ դա դժվար է անել, քանի որ խաղընկերդ սպասում է քո ռեպլիկին, որ իր տեքստը շարունակի։ Փորձերը շատ «դաժան են» անցել, որովհետեւ ամիսներ շարունակ պատրաստվել ենք այս ներկայացմանը, բայց կարծում եմ՝ հանդիսատեսը վերջում գոհ մնաց։ Առհասարակ, կարծում եմ՝ թատրոնն իմ կարիերայում վերելք է, եւ եթե լինեն նոր ներկայացումների առաջարկներ, իհարկե, սիրով կընդունեմ դրանք»։

ARS_6544.JPG (203 KB)

Մանե Մխոյանին հանդիսատեսը բացահայտեց նորովի։ Սովորաբար, դրամատիկ կերպարներով հանդես եկած դերասանուհին այս անգամ ստանձնել էր ոչ միայն իր կարիերայի, այլեւ ամբողջ ներկայացման ամենազավեշտալի կերպարի՝ Մառայի դերը։

«Դրամատիկական կերպարները, հատկապես, թատրոնում շատ են եղել, եւ ինձ հաճախ տեսել են հենց այդպիսի հերոսուհիների դերերում, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր դերասանուհու համար հետաքրքիր է կերպարային տարբերությունը, որովհետեւ այդ դեպքում մենք կարող ենք ավելի շատ գույներ, ավելի հետաքրքիր երանգներ գտնել։ Այսպիսի կերպարները ինձ էլ են գույն տալիս ու ինձ համար էր սա բացահայտում էր։ Հիմա շատ հետաքրքիր արձագանքներ եմ լսում․ ռեժիսորները, ովքեր տեսել են այս ներկայացումը, ասում են՝ իսկական բացահայտում էիր, ինչը ոգեւորում է»,-ասում է դերասանուհին։

ARS_6535.JPG (188 KB)

Ներկայացման ամենասկանդալային կմերպարը Էվան է, որին մարմնավորում է Իննա Խոջամիրյանը։ Դերասանուհին դժվարացավ ինքն իրեն գնահատական տալ, թեեւ հանդիսատեսը նրա փոխարեն շտապեց դա անել՝ բուռն ծափահարություններով արձագանքելով, երբ Իննան խաղի ընթացքում ստացած ոտքի հարվածից հետո էլ առանց էմոցիաներ ցույց տալու շարունակեց իր կերպարային գիծը․

«Էմոցիաներս այնքան շատ են։ Սա բարդագույն ժանր է, հիմա չեմ կարող ասել՝ ստացվեց, չստացվեց, քանի որ շատ քննադատաբար եմ մոտենում ինձ։ Երեւի պրեմիերայի պարադոքսն էլ հենց այն է, որ մինչեւ վերջ չես կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվում։ 4-րդ, 5-րդ անգամից, գուցե, ինչ-որ բան հասկանամ։ Այնքան հաճելի լարվածություն էր, որ իրական էմոցիաներս, կարծում եմ, երազումս կարտահայտվեն,-ասում է նա,-Սիրահարվել եմ Արշոյի աշխատանքի ոճին, բացառիկ համեստ ու տաղանդավոր մարդ է»։

ARS_6551.JPG (228 KB)

Դերասան Լեւոն Հախվերդյանի կերպարը Գրիգն է՝ պատմության փեսացուն, որն, իսկական, քաոսում է հայտնվում հարսանիքից ժամեր առաջ ու մյուս հերոսներին էլ ներքաշում դրա մեջ։ Ներկայացման նախօրեին էմոցիոնալ քաոսի մեջ էր հենց ինքը՝ դերասանը, բայց սպասումները, կարծես, ավելի քան արդարացվել են․

«Ներկայացման նախորդ օրը բոլորիս մոտ տարբեր երազներ են եղել, տեսել էինք, որ խաղում ենք, բայց հանդիսատեսի արձագանքն այնպիսին չէր, ինչպիսին պատկերացնում էինք։ Մի խոսքով՝ դաժան գիշեր ենք ունեցել, ու այսօր էլ մինչեւ ներկայացման մեկնարկը բոլորս շատ նյարդային էինք, հուզմունքը շատ մեծ էր։ Նեկայացման ավարտին բոլորս վերածնվեցինք։ Հետաքրքիր է, որ ծիծաղ ու ռեակցիաներ լինում էին այնպիսի հատվածներում, որտեղ չէինք պատկերացնում, որ կլիներ, ինչը շատ լավ է, որովհետեւ այն հատվածներում, որտեղ մտածում էինք, նույնպես կար։ Շատ ոգեւորող էր ամեն ինչ, ինչը մեզ պետք էր»,-նշեց դերասանը։

Ներկայացումը կարող եք դիտել նաեւ ապրիլի 25-ին, մայիսի 2-ին եւ 12-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

ARS_6552.JPG (191 KB)

ARS_6565.JPG (171 KB)

ARS_6574.JPG (204 KB)

ARS_6575.JPG (189 KB)

ARS_6581.JPG (187 KB)

ARS_6593.JPG (195 KB)

ARS_6600.JPG (94 KB)

ARS_6607.JPG (224 KB)

ARS_6616.JPG (192 KB)

style.news.am