Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ Life.panorama.am-ը շարունակում է անակնկալ սիրո խոստովանության հարթակ տրամադրել հայտնի զույգերին:
Դերասան ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը ամենառոմատիկ ու զգացմունքային հայտնի զույգերի շարքում են: Նրանց լուսանկարներն ու հարցազրույցները անընդհատ ապացուցում են, որ սիրում են իրար անդադար, ամեն օր ավելի շատ: Դավիթն ու Նոնան արդեն ունեն իրենց սիրո պտուղը, ով ամեն օր իր ժպիտով վկայում է մայրիկի ու հայրիկի սիրո մասին:
Դավիթն ու Նոնան Life.panorama.am-ի կազմակերպած գաղտնի սիրո խոստովանության շրջանակում իրարից անկախ իրենց խոսքը կազմեցին կարճ, բայց շատ հաստատուն:
Դավիթ Հակոբյան
«Դու գեղեցիկ ես ինչպես ծննդյանդ տոնի առավոտը, ամեն առավոտ համոզվում եմ, որ ես չեմ սխալվել՝ սիրելով քեզ: Սիրում եմ քեզ այժմ, և Հավիտյանս Հավիտենից Ամեն»:
Նոնա Թելոյան
«Մի ամբողջ կյանք կլինեմ կողքիդ, որ քեզնից ծնված երազներս իրականություն դառնան: Սիրում եմ քեզ իմ ողջ էությամբ եւ կանացի բնույթով»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am