Առողջական ինչ խնդիրների ախտանշան կարող է լինել քրոնիկ հոգնածությունը
Advertisement 1000 x 90

Առողջական ինչ խնդիրների ախտանշան կարող է լինել քրոնիկ հոգնածությունը

Նյարդաբան և հոգեթերապևտ Օլգա Գոլուբինսկայան թվել է այն հիվանդությունները, որոնց մասին կարող է հուշել քրոնիկ հոգնածությունը, գրում է РИА Новости-ն։

Մասնագետի խոսքով՝ եթե մարդն իսկապես հոգնած է մտավոր կամ ֆիզիկական ակտիվությունից հետո, ապա բոլոր տհաճ զգացողությունները պետք է անհետանան հանգստից հետո, մինչդեռ եթե հոգնածության զգացումը պահպանվում է անգամ լիարժեք հանգստից և անգամ տևական արձակուրդից հետո, ապա հարկավոր է դիմել մասնագետին:

Ըստ նյարդաբանի՝ քրոնիկ հոգնածությունը հաճախ է նկատվում շաքարային դիաբետով կամ վահանագեղձի ախտաբանություններով հիվանդների մոտ։ Բացի այդ, այս ախտանշանը կարող է վկայել նաև հոգեբանական խնդիրների, այդ թվում՝ ընկճախտի սկզբնական փուլերի և սոմատոֆորմ խանգարման մասին։

Նման դեպքերում մասնագետը խորհուրդ է տվել անպայման ուշադրություն դարձնել հոգնածությանն ուղեկցող այլ ախտանշաններին, օրինակ՝ ախորժակի կորստին, քնի հետ կապված խնդիրներին, հետաքրքրության կորստին և այլն։

tert.am