Որ դեպքերում է նարնջի հյութը հակացուցված
Advertisement 1000 x 90

Որ դեպքերում է նարնջի հյութը հակացուցված

Թարմ քամած նարնջի հյութը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր վիտամիններով, սակայն այն այնուամենայնիվ հարկավոր է զգուշությամբ օգտագործել։ Այս մասին գրում է riafan.ru-ն՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ին հղումով։

Ընդամենը մի բաժակ թարմ քամած նարնջի հյութը պարունակում է վիտամին С-ի՝ օրգանիզմին անհրաժեշտ օրական չափաբաժինը։ Բացի այդ, այս ըմպելիքը հարուստ է նաև կալիումով, մագնեզիումով, երկաթով ու սրտանոթային համակարգի աշխատանքն ու հեմոգլոբինի մակարդակը կարգավորող այլ տարրերով։

Սակայն նարնջի հյութը չափազանց թթվային է, ուստի այն հարկավոր է զգուշությամբ օգտագործել առողջական որոշ խնդիրների դեպքում։ Խոսքը, մասնավորապես, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների մասին է։ Բացի այդ, այս հյութը խորհուրդ չեն տալիս կիրառել նաև առամնաբույժները, քանի որ դրանում պարունակվող թթուները քայքայում են ատամների էմալը։

«Ռոսպոտրեբնադզոր»-ում նաև հիշեցրել էն, որ նարինջը հզոր ալերգեն է, ուստի նարնջի հյութը խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաներին ու ալերգիաներ ունեցողներին։

med.news.am