Երեւանյան ամենաքննարկվող իրողությունը՝ «Սանսեթ Բուլվարը» դարձավ իրականություն։ Մյուզիքլի առաջնախաղը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 6-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ստեղծագործական թիմը խոստացել էր աննախադեպ հույզեր, ինչն, իսկապես, փոխանցվեց հանդիսատեսին։
Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի՝ «Սանսեթ Բուլվար»-ի ռեժիսորն ու բեմադրիչը Անտոն Մուզիկանտսկին է։ Գլխավոր հերոսուհու դերում ականավոր դերասանուհի եւ երգչուհի Թամարա Գվերդցիտելին է։ Հանդես են գալիս նաեւ հայ բեմից ու եթերից հայտնի դերասաններ։
«Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես եւ օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր եւ թարգմանվում նոր լեզվով։ Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվել եւ հավանության է արժանանացել Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։ Բեմադրությունն իրականացվում, սակայն, արեւմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում էր, մյուզիքլի հեղինակային ընթերցում։ «Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ, ըստ կազմակերպիչների, թատերական աշխարհում գոյություն չունի։ Լեգենդար մյուզիքլի երեւանյան բեմադրությունն ու ցուցադրումը իրականացրել է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը՝ Պողոս Հարությունյանի ղեկավարությամբ:
«Սանսեթ Բուլվարի» առաջնախաղի մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտո եւ վիդեո ամփոփման մեջ։