Քայլի Ջեններն ու նրա մտերիմ ընկերուհի Հեյլի Բիբերը ցուցադրել են իրենց կատարյալ կազմվածքը՝ «թանկարժեք» լողազգեստներով։
25-ամյա Kylie Cosmetics-ի գործադիր տնօրենը ցուցադրել է իր անհավանական բարեմասնությունները փոքրիկ ոսկեգույն բիկինիով իր ավագ քրոջ՝ Քլոե Քարդաշյանի Good American հավաքածուից:
Այն բաղկացած է դասական եռանկյունի տոպից եւ համարձակ սթրինգից։
«Ոսկե ժամ, աղջիկ», – լուսանկարը մակագրել է երկու երեխաների մայրը, ով ունի 385 միլիոն հետեւորդ։
Vogue-ի մոդել Հեյլի Բիբերը, ով ամբողջ ամիս կիսվում է բիկինիի լուսանկարներով, այս անգամ կիսվել է մի քանի համարձակ կադրերով։
Արիզոնայից 26-ամյա աստղը կուրծքը ծածկել է մարակույայի կտորներով։ Նաեւ ոսկյա շղթայով «կրծկալ», որը փաթաթված էր կրծքին, պարանոցին եւ մեջքին։
«Կրծկալը» էժան չէ, քանի որ պատված է ադամանդներով։ PageSix-ը հայտնել է, որ այս շղթան Jacquie Aichie 50 Diamond Bra-ն է, որն արժե ավելի քան 10,000 դոլար: