
Դերասանուհի Նիկոլ Քիդմանն առանձնատուն է գնել Լիսաբոնում: Այս մասին հայտնում է Daily Mail տաբլոիդը՝ հղում անելով պորտուգալական Correio da Manha թերթին։
Լրագրողների տեղեկություններով՝ 55-ամյա Նիկոլ Քիդմանը Լիսաբոնում անշարժ գույք է ձեռք բերել։ Նշվում է, որ դերասանուհին ամուսնու՝ երաժիշտ Քիթ Ուրբանի հետ նախատեսում է մոտ ժամանակներս այցելել Պորտուգալիա։
Զույգը ունի առանձնատուն՝ սեփական կինոթատրոնով Նեշվիլում (Թենեսի, ԱՄՆ), ֆերմա՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսում, և երկու սենյականոց բնակարան Մանհեթենում։
Նիկոլ Քիդմանը և Քիթ Ուրբանը ծանոթացել են 2005 թվականի հունվարին և ամուսնացել 2006 թվականի հունիսին։ 2008 թվականին զույգը դուստր ունեցավ՝ Սանդեյ Ռոուզը, իսկ 2010 թվականին՝ փոխնակ մոր միջոցով ծնվեց Ֆեյթ Մարգարեթը։